Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Իշխանություն-ընդդիմություն՝ պասերով խաղ

Իշխանություն-ընդդիմություն՝ պասերով խաղ
12.09.2024 | 15:02

Վաղուց չեմ հետևում ազգային ժողով կոչված քաղաքական կրկեսում կատարվողին։ Մամուլում նայելով, թե ինչպես է խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում հետևում երեսփոխան Լուլուի՝ Լուսինե Բադալյանի առաջադրած «լրջագույն հարցի»՝ կանանց շրթունքներն անվտանգ կերպով ավելացնելու, բոտոքսի խնդրի քննարկմանը, նորից համոզվեցի, որ ԱԺ-ն դարձել է Հայաստանի քաղաքական կառավարման սայլի 5-րդ անիվը: Խորհրդարանում Հայաստանի համար ոչ մի կարևոր հարց չի լուծվում, միայն շոու են անում։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այնքան քաղաքավարի ձևով հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, կարծես ինքը չէր վերջերս նույն Փաշինյանին վատ տոնով «կառավարության գլուխ» կոչել։ Հերիք էր՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի հանդեպ հրապարակային ձևով ռևերանս անի, որ փոխվի խորհրդարանական ընդդիմության վերաբերմունքը ՔՊ-ական իշխանության հանդեպ։

Բոլորը նույն տեղից են ղեկավարվում, հրահանգներ ստանում՝ Հյուսիսային «Տիզբոնից»։ Նիկոլ Փաշինյանը ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ԱՊՀ-ից, ո՛չ էլ ԵԱՏՄ-ից դուրս չի գալու, պարբերաբար նրա հակառուսական խաղերը Հայաստանի հանդեպ Մոսկվայի քաղաքականության համար ալիբի են ապահովում։ Նիկոլ Փաշինյանի հետ դաշնակցած, նրան ծառայող իբր արևմտամետ ուժերը քաղաքական ապուշի տպավորություն են թողնում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 9170

Մեկնաբանություններ